ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Հայելի»-ի վրա հարձակման կապակցությամբ

    Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Հայելի»-ի վրա հարձակման կապակցությամբ

    06.10.2019| 23:24
    Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ՝ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
  • Նախագահ Սարգսյանն ու Արամ Ա կաթողիկոսը հանդիպել են Ժնեւում

    Նախագահ Սարգսյանն ու Արամ Ա կաթողիկոսը հանդիպել են Ժնեւում

    06.10.2019| 23:23
    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը այսօր հանդիպել են Ժնեւում, որտեղ Արմեն Սարգսյանը Ժնեւում մասնակցելու է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Նշանավոր անձանց (UNCTAD Panel of Eminent Persons) խմբի քննարկմանը։
  • Նիկոլ Փաշինյանի թանկագին հյուրերը

    Նիկոլ Փաշինյանի թանկագին հյուրերը

    06.10.2019| 23:19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Սերժ Թանկյանի և Էրիկ Իսրայելյանի հետ լուսանկար է հրապարակել և գրել․ «Թանկագին հյուրեր ունենք»։ Հյուրերը ժամանել են Հայաստան՝ մասնակցելու WCIT համաժողովին։ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 6-9-ին։
  • Չինաստանը դուրս է եկել Իրանի հետ 5 միլիարդ դոլարանոց գործարքից

    Չինաստանը դուրս է եկել Իրանի հետ 5 միլիարդ դոլարանոց գործարքից

    06.10.2019| 23:18
    Իրանի նավթի նախարարը հայտարարել է, թե Չինաստանը դուրս է եկել 5 միլիարդ դոլարանոց գործարքից, որով Պեկինը ծրագրում էր մասնակցել Հարավային Պարս հանքավայրից գազի արդյունահանման աշխատանքներին: Տեղեկությունը տարածվել է Իրանի և Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական ճնշումներից հետո:
  • Կոսովոյում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

    Կոսովոյում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

    06.10.2019| 23:14
    Կոսովոյում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են՝ չորրորդը 2008-ին Սերբիայից անկախացած երկրի պատմության մեջ: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 1,9 միլիոն մարդ, ընտրություններին հետևում են հարյուրավոր միջազգային դիտորդներ:
  • Թուրքիան զորքեր ու զինտեխնիկա է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին

    Թուրքիան զորքեր ու զինտեխնիկա է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին

    06.10.2019| 23:06
    Թուրքիան զորքեր և զինտեխնիկա է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ երեկ էր հայտարարել, որ բանակը այսօր կամ վաղը ռազմական գործողություններ կսկսի Եփրատի արևելյան ափին՝ ազատագրելու այդ տարածքը քրդական ուժերից:
  • ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը կանցկացվի Երևանում

    ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը կանցկացվի Երևանում

    06.10.2019| 23:05
    Նոյեմբերի 5-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը:
  • «Արմաթ» կրթական ծրագիրն արտահանվելու է Հնդկաստան

    «Արմաթ» կրթական ծրագիրն արտահանվելու է Հնդկաստան

    06.10.2019| 23:00
    Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին 2019 թ-ին «Ֆորբս» ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին և ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը։
  • Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակին

    Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակին

    06.10.2019| 14:28
    Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին այցելել է Բելգրադի արևմտյան մասում գտնվող Զեմունի վարչական շրջան, որտեղ, Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ, հայկական խաչքար է տեղադրված՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերելիս վթարված ինքնաթիռի զոհված սերբ օդաչուների։
  • ՀՀ Ժուռնալիստների միության հայտարարությունը

    ՀՀ Ժուռնալիստների միության հայտարարությունը

    06.10.2019| 14:27
    Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակումը՝ կատարվածը գնահատելով ոտնձգություն՝ ազատ խոսքի դեմ։ Նման գործողությունները հետևանք են այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որ տևական ժամանակ կա մեր երկրում՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի։